• English
  • عربي
  • Հայերեն
Սիրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

19 դեկ, 2025
Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը: 

Ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։ 

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարը որպես զարգացման ներուժ ունեցող ուղղություններ առանձնանշվել են տնտեսական, ներդրումների խթանման ոլորտները, հումանիտար ծրագրերը: Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը հայտնել է հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: 

Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Սիրիայի ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, և մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address here

Սիրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: