• English
  • عربي
  • Հայերեն
Սիրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումները Սիրիայում

03 հլս, 2025

Դեկտեմբերի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանին ընդունել է ՍԱՀ Ժողովրդական Ժողովի նախագահ դոկտոր Մահմուդ ալ-Աբրաշը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա նոյեմբերին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի ՍԱՀ պաշտոնական այցի արդյունքները, ինչպես նաեւ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Բացի այդ, կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:
 
Հանդիպմանը դեսպանը ՍԱՀ ԺԺ նախագահին է փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
           
Գոհունակությամբ ընդունելով հրավերը՝ դոկտոր Մահմուդ ալ-Աբրաշը նշել է ՀՀ այցի նախնական ժամկետը՝ 2011 թ. փետրվար ամիսը: 
 
Դեկտեմբերի 22-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիաս Բարաքաթի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Մասնավորապես, քննարկման առարկա է դարձել «Երկու երկրների միջեւ կրթական դիպլոմների փոխճանաչելիության մասին» պայմանագրի խնդիրը, որի նախագիծը սիրիական կողմին է ներկայացվել դեռ 2006թ.: Նախարարը խոստացել է ուսումնասիրել հարցը, ինչպես նաեւ ստանալ սիրիական շախագրգիռ գերատեսչությունների կարծիքները եւ պաշտոնապես տեղեկացնել հայկական կողմին:
 
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի մասնավոր ԲՈՒՀ-երում սովորող սիրիացի ուսանողների կրթական ծրագրերին եւ կրթության մակարդակին: Դեսպան Փոլադյանն առաջարկել է աշխատանքային խումբ գործուղել Հայաստան` խնդիրներին տեղում ծանոթանալու եւ դրանց լուծման ճանապարհներ գտնելու համար:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ 2010թ. բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման հարցը: Դեսպան Փոլադյանը հրավիրել է Ղիաս Բարաքաթին այցելել Հայաստան` Գործնական ծրագիրը տեղում ստորագրելու համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address here

Սիրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: